691 դիտում
16:03 07-02-2024
Դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու ՀՀ-ի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը. Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ նոր առաջարկ է հնչեցրել։ Այն հրապարակել է 168.am-ը.
««Նոր Սահմանադրության» դավադրությանը, որ անթաքույց թուրք-ադրբեջանական հերթական օպերացիան է Փաշինյանի կատարմամբ, պետք է հակադրել ոչ միայն քաղաքական գործիքակազմ, այլև ասիմետրիկ նախաձեռնություններ` արժեքների, սիմվոլների, խորհրդանիշների դաշտում:
Ահա այսպիսի մի նախաձեռնությամբ էլ ցանկանում եմ հանդես գալ այս հոդվածում: Առաջարկս գուցե ուշացած է, բայց ստեղծված իրավիճակում՝ արժեհամակարգային պատերազմի այս թեժ փուլում, կարող է ոչ միայն արդար և հիմնավորված լինել, այլև խիստ էֆեկտիվ:
Առաջարկում եմ դիմել Վեհափառ Հայրապետին` սկսելու 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթացը: Խմբային սրբադասման նախադեպը և փորձը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի. 2015-ին սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները:
Առաջարկի հիմնավորումներն ակնհայտ են.

- Հայրենիքի համար նահատակվելը
- Նահատակների սխրանքները վերարժևորելը
- Նոր համազգային գործընթաց մեկնարկելը, ներառյալ` Սփյուռքը
- «Հանուն ոչնչի զոհվեցին»փաշինյանական թեզի դեմն առնելը
- Հայաստանի և Արցախի համար պայքարի կարևորությունը վերահաստատելը:
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
09:22 14-01-2022
Քաղաքապետի երդմանը Վեհափառ Հայրապետին հրավիրել են միայն նախորդ օրը ուշ երեկոյան․ «Իրավունք»
1183 դիտում
20:53 29-12-2023
Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղարը այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին
868 դիտում
21:46 26-02-2024
Վատիկանում Լիբանանի դեսպանը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին
Այս բաժնից
859 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու