211652_close_icon

Հայկական կողմը քարտեզներ չի փոխանցել Ադրբեջանին. ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

views-count934 դիտում article-date 16:07 31-01-2024
Այս պահին հանդիպումն ընթանում է այն նույն սահմանային հատվածում, որտեղ նախորդ հանդիպումն է եղել։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից Անի Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թովուզ–Ղազախ հատվածում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը նաև հերքում է հայկական կողմից քարտեզների տրամադրման մասին լուրերը։

Նմանատիպ նյութեր