211652_close_icon
views-count979 դիտում article-date 19:08 30-01-2024

Տեղի է ունեցել հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում

Այսօր՝ հունվարի 30-ին, կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումը։ Ֆորումն կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը բացման խոսքի ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշել է, որ, կոռուպցիայի դեմ պայքարի 3 հենասյուներից գլխավորը հակակոռուպցիոն կրթությունն է։ Երկրները, որոնք հաղթահարել են կոռուպցիան, կարևոր տեղ են տվել կրթությանը։ «Եթե կա քաղաքական կամք, բայց չկա ժողովրդի աջակցությունը, այդ երկրները ձախողում են հակակոռուպցիոն պայքարում։ Մեր խնդիրն է հակակոռուպցիոն կրթությունը դարձնել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում և գործունեությունում կարևոր»,-նշել է Կարեն Զադոյանը։ ԻՀԱ նախագահի խոսքով՝ կոռուպցիայի հակակոռուպցիոն կրթության ասպեկտն այնքան էլ հասկացված չէ և միջոցառումը հենց այդ խնդիրները վերհանելուն, դրանք հասկանալուն է ուղղված։ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության հիմնական և գերակա ուղղություններից մեկն է։

Ըստ նրա՝ 2023թ-ի հոկտեմբերին հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան՝ հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկմանը մեծ տեղ է տրվել։ «Նախկին շրջափուլերի գնահատման արդյունքում վեր են հանվել խնդրահարույց հարցեր։ Վերլուծության ժամանակահատվածի համար գերակայությունները դասավորվում են։ Նոր ռազմավարության այս ուղղությունները բավականին հավակնոտ են, բազմաշերտ և բովանդակային առումով՝ լայն»,-նշել է փոխնախարարը։ Կարեն Կարապետյանն այս լրջագույն և դժվար աշխատանքների ճանապարհին հատուկ ընդգծեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը, որոնք մասնակցել են ինչպես նախորդ, այնպես էլ ընդունված ռազմավարության մշակմանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, ԵՄ-ի կողմից է ֆինանասավորվող արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը՝ ընդգծելով միջոցառմանը մասնակիցների մեծ թվով մասնակցությունը և նրանց հետաքրքրությունը քննարկվող հարցերին, նշել է, որ միայն նման համագործակցության շնորհիվ կարելի է արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիտսակեսյանը ողջունել է ներկաներին ու նշել, որ նման ֆորումի անցկացումը նոր ազդակ է կառավարություն- քաղաքացիական հասարակություն երկխոսության համար։ Նա ընդգծել է նաև, որ նման ֆորումի անցկացումը համապաստախանում է նաև Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շրջանակներում հանձնառություններին։ Մովսես քաղաքացին մանկահասակ տարիքից պետք է սովորի, թե ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի դեմ։ ՀՀ արդարադատության քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Հակոբ Քնաջյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են ռազմավարությամբ սահմանված գործողությունների պլանավորման, մշակման և իրականացման հարցերում մասնագիտական անհրաժեշտության, գործողությունների կատարման ընթացքի մասին։

Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ մի շարք ՀՀ պետական մարմիններից, այդ թվում՝ Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի, դեսպանության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հանրային հեռարձակողի խորհրդի, Կրթության տեսչական մարմնի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform Iinternational (PRI)) միջազգային կազմակերպության, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի, ԵՄ Թվինինգ ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի, ԵԽ երևանյան գրասենյակի և մի շարք ՔՀԿ-ների։

Նմանատիպ նյութեր