211652_close_icon
views-count814 դիտում article-date 18:50 30-01-2024

Տիգրան Ավինյանը ՔՊ-ի հետ քննարկել է հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման հարցեր

Ավինյանը ՔՊ-ի հետ քննարկել է հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման հարցեր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

Քննարկվել է Երևան քաղաքի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին:

Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում` օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր