62466 դիտում
10:46 30-01-2024
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. Մարմարաշենի վարչական տարածքում բախվել է 10 ավտոմեքենա. պատճառը մերկասառույցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի, 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ 1 կիլոմետրանոց հատվածում, բախվել են BMW, Mercedes, Mitsubishi, Opel Zafira, Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները , ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել մի քանիսի գազաբալոնները:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՊԾ Արարատի մարզի պարեկները:
Վթարների փաստով էլ փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, սակայն ոչ մի աշխատանք չի կատարվել՝ այն աղ ու ավազով մշակելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+