211652_close_icon

Շնորհավոր տոնդ, ոչ վաղ անցյալի հզոր Հայոց Բանակ․ վստահ եմ, որ նորից կվերականգնես քո փառքն ու մեր պետության արժանապատիվ ստորագրությունը․ Ռուբեն Հակոբյան

views-count1006 դիտում article-date 22:18 28-01-2024
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավոր տոնդ, Հայո՛ց Բանակ

   Երբ ձեւավորվում էր Հայոց բանակը եւ Գերագույն Խորհուրդը հունվարի 28-ը սահմանում էր Հայոց Բանակի կազմավորման օր, վստահ եմ, որ մեզանից որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայոց Բանակն արյունածոր վերքի վերածած, ընտանեկան խորհրդով հերոսների թափած արյունը հանուն ոչնչի որակած եւ Հայաստանի իշխանությունը պոպուլիզմով եւ ազգադավությամբ զավթած մի ազգակործան հրեշ 32 տարի անց կարող է հայտնվել Եռաբլուրում՝ իր իսկ ներկայությամբ պղծելով հերոսների հիշատակը։

   Շնորհավոր տոնդ՝ մեր հպարտության խորհրդանիշ եւ ոչ վաղ անցյալի հզոր Հայոց Բանակ։ Վստահ եմ, որ նորից կվերականգնես քո փառքն ու մեր պետության արժանապատիվ ստորագրությունը։ Եվ Արցախը գլխատած ու մեր պետության վաղվա օրը թշնամու ողորմածությանը հանձնած դավաճանը կստանա իր արժանի պատիժը»։
 

Նմանատիպ նյութեր