211652_close_icon
views-count922 դիտում article-date 17:34 20-01-2024

Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանել Ուինսթոն Չերչիլի ատամնային պրոթեզը

Անգլիայի արևմտյան Չելթենհեմ քաղաքի Cotswold Auction Company աճուրդի տունը աճուրդի է հանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանող՝ ոսկե ամրացմամբ ատամնային պրոթեզը։

Նշվում է, որ աճուրդի է հանվել Չերչիլի համար պատրաստված արհեստական ատամնաշարերից մեկը, որն այնպես է պատրաստվել, որպեսզի քաղաքական գործչի ելույթը բնական հնչի։

Ենթադրվում է, որ Չերչիլի համար պատրաստվել է 3-4 միանման ատամնաշար: Ցուցադրված պրոթեզը պատրաստվել է մոտավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ քաղաքական գործիչը 65 տարեկան էր։

Աճուրդը նշանակված է փետրվարի 6-ին։ Լոտի նախնական հաշվարկային արժեքը 5-8 հազար ֆունտ ստերլինգ է։

Նմանատիպ նյութեր