3073 դիտում
11:11 13-01-2024
Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ ուղղված Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էր։ Հարցազրույցի շրջանակներում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, մասնավորապես, ասել է․ Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա մոտեցումների տարբերություն։ Ինձ համար զարմանալի է այն ահռելի վիհը, որ կա իշխանությունների դիրքորոշման փոփոխությունների միջև, երբ մինչև 2020թ. «Արցախը Հայաստան էր, և վերջ», իսկ դրանից հետո՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դժվարանում եմ արժանահավատ համարել Արցախի հարցում իշխանությունների բերած փաստարկները, որովհետև իշխանությունն ազնիվ չէ։ Չկան ռացիոնալ բացատրություններ, որ մենք զգանք՝ իշխանության որդեգրած գիծն Արցախի հարցում արդարացված է։ Չեմ ուզում բնորոշումներ տալ՝ դավաճանական, ապիկար և այլն, բայց այս ձախողումները տեղի են ունեցել այս իշխանությունների օրոք, և միայն հոգեբանական բարդույթները բավարար են, որ իրենք չկարողանան Արցախի հարցի շուրջ բանակցել։ Դրա համար մենք բազմիցս ասել ենք՝ հեռու մնացեք իշխանությունից, թողեք գան մարդիկ, ովքեր կաշկանդված չեն պարտության բեռի բարդույթով։ Վեհափառի ուղերձը ուղերձ էր՝ ուղղված Փաշինյանի խղճին՝ հեռանալ ու թույլ տալ արդյունավետ որոշումներ կայացնել։ Խոսքը պատերազմից հետո նրա հրաժարականի պահանջի մասին Կաթողիկոսի խոսքին է վերաբերում։ Հիմա ասում է՝ բա ո՞վ… Դա մյուս հարցն է, բայց եղբա՛յր, ոչ դու։ Դու չես այն մարդը, ով պետք է որոշի երկրի հետագա ընթացքը։ Մարդը դժվար է ընդունում իր սխալը, բայց երկրի ղեկավարը պետք է կարողանա տարբերակվել։ Երբ դու ասում ես՝ պատրաստ եմ գնդակահարության պատի տակ կանգնել, դա միայն խոսք չպետք է լինի, այլ նաև պատրաստակամություն, առավել ևս, որ ոչ ոք չի պատրաստվում գնդակահարել։ Բայց պետք չէ թողնել, որ հարցը հասնի ինքնադատաստանի։ Վերջիվերջո, այստեղ չլինի պատիժը, կլինի այնտեղ՝ մահվանից հետո։
***
Վեհափառ Հայրապետն այդ հայտարարությունից մինչ օրս տարբեր առիթներով հայտարարել է, որ շարունակում է պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ միաժամանակ հայտարարելով, որ եկեղեցին վերքաղաքական մարմին է, որն առաջնորդվում է ազգային ու պետական շահերով, և, որ իրենց համոզումներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա:
***
Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին։ Նրա (Նիկոլ Փաշինյանի,- հեղ.) ընթերցած սաղմոսը արտասանվել է քաղաքական նկատառումներով։ Աղոթքի առաջնային նպատակը սեփական մեղքերից ձերբազատվելն է, և եթե դու աղոթքը օգտագործում ես քո առավելությունը ընդգծելու, քեզ թագավորի հետ համեմատելու համար, ընդունելի չէ։ Աղոթքի նպատակը մեղքերից ձերբազատվելն է, ոչ թե քաղաքական մեսիջներ ուղարկելը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3046 դիտում
09:01 11-11-2021
Դատավորները հրաժարվում են ապօրինի գույքի բռնագանձումների որոշումներ կայացնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»