211652_close_icon
views-count1231 դիտում article-date 23:25 12-01-2024

Եղած քաղաքական ու հանրային կյանքին ցանկացած ֆորմատով մասնակցելը դարձել է անիմաստ․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչով են տարբերվում շարժումները կուսակցություններից։ Կուսակցությունները մասնակցում են ընտրություններին ու բավարար ձայներ հավաքելու դեպքում, այս, կամ այն համամասնությամբ, մասնակցում պետության կառավարմանը։ Այդ կուսակցությունները միասնաբար ձեւավորում են քաղաքական համակարգ։

Երբ քաղաքական համակարգը խաթարվում է, դառնում է անարդյունավետ դրան մասնակցելը։ Խաթարված համակարգը ժողովուրդը համարում է ոչ լիգիտեմ, այսինքն անիմաստ։ Այդ ժամանակ առաջ են գալիս Շարժումներ, որոնք արդեն չեն ընդունում գործողհամակսրվն ամբողջությամբ, իր բոլոր մասնակիցներով հանդերձ։

Այսինքն այն, ինչը հիմա կատարվում է Հայաստանում։ Եղած քաղաքական ու հանրային կյանքին ցանկացած ֆորմատով մասնակցելը դարձել է անիմաստ։

Նման դեպքերում շարժումները արմատական խնդիրներ են առաջ քաշում եւ պետական, քաղաքական ու հանրային կյանքի արմատական փոփոխությամբ են հանդես գալիս»։ 

Նմանատիպ նյութեր