211652_close_icon
views-count1258 դիտում article-date 19:42 12-01-2024

Դե թող Ադրբեջանն անթաքույց սպառնա պատերազմով, մեկ է` սրանք էլ ստեղից գոռում են` մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանի նախագահը` Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին, հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի:

Փաստացի իր ագրեսիան հետագայում արդարացնելու նպատակով Ադրբեջանը 2 խնդիր է լուծում` Ֆրանսիայի դեմ հակաքարոզչության շրջանակներում վերջինիս պատերազմ հրահրող որակում, իսկ իր` պատերազմի գնալու հնարավոր նախաձեռնությունն, ի սկզբանե Հայաստանի «գրպանը գցում»:

Ադրբեջանի` օրը մեջ Հայաստանի իշխանությանը «շառով տալու» և քոթակելու պայմաններում, փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր, շառից-փորձանքից հեռու լոգիկայի ներքո, երկրի ներսում արհեստական օրակարգեր են մտածում, փորձում դաշտը լցնել աղբով:

Մեկ քաղաքապետարանն է թեման իր վրա քաշում, մեկ մայրուղուց վաղուց «աբոչինա» շուռ տված անդրանիկքոչարյանական զանգվածն է իր հանձնաժողովն այս կամ այն կողմ անում, մեկ ինչ-որ 0-ական նշանակության միջադեպ են առաջին պլան բերվում: Մի խոսքով, շարքը երկար է:

Դե թող Ադրբեջանն անթաքույց սպառնա պատերազմով, մեկ է` սրանք էլ ստեղից գոռում են` մենք գնում ենք խաղաղության ճանապարհով:

Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն»,- գրել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր