211652_close_icon

Հայաստանն ու Ղազախստանը որոշել են զարգացնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում

views-count1174 դիտում article-date 22:18 11-01-2024
Հայաստանն ու Ղազախստանը որոշել են զարգացնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ու «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» ընկերությունն այսօր բանակցություններ են անցկացրել Երևանում, հայտնում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ավիացիայի ոլորտում՝ ուղիղ կապեր հաստատելով փորձի փոխանակման, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների շրջանակներում փոխադարձ աջակցության և այլնի առումով։

Հայկական կողմը հատկապես հետաքրքրված էր ավիացիոն ոլորտում վարչարարության և մասնագետների պատրաստման ոլորտում Ղազախստանի փորձով։ Երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթներ հաստատելու հարցում փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել։

Հարկ է նշել, որ 2023 թվականին Հայաստանի ավիացիոն իշխանություններն աջակցել են Ղազախստանի՝ «Եվրասիական քաղաքացիական ավիացիայի համաժողով» ստեղծելու նախաձեռնությանը»,- ասվոււմ է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր