211652_close_icon
views-count1228 դիտում article-date 12:23 11-01-2024

Եթե կապիտուլյանտի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա առաջիկայում շատ ավելի դաժան է լինելու. Արտակ Զաքարյան

Այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ` բազմաթիվ անգամներ նախազգուշացրել ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Ընդ որում, մեր զգուշացումները մատչելի ու հասանելի են եղել բոլորին: Չի կարող գտնվել մեկը, ով կասի, որ ընդդիմությունից չի լսել Նիկոլի դավադիր գործողությունների ծանրագույն հետևանքների վերաբերյալ նախազգուշացումները: Այս մասին խոսել են նաև բազմաթիվ փորձագետներ, ոչ քաղաքական մարդիկ: Եղավ այն` ինչ եղավ:

Եթե կապիտուլյանտի հանցագործ ու թալանչի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա այն ինչ տեղի է ունենալու առաջիկայում` շատ ավելի դաժան է լինելու: Կրկին խոսում ու բացատրում ենք: Բացատրում ենք` ընդհուպ նկարագրելով սպառնացող վտանգը և դրա դեմն առնելու մեխանիզմները: Այս մասին գրում և խոսում են ոչ միայն հայկական, այլ նաև օտարերկրյա ԶԼՄ-ներն ու փորձագետները:

Այսքանից հետո, 2021թ. Նիկոլ ընտրած կամ դեռևս համակիր ցանկացած մեկն ինձ համար`
կամ պարզապես միամիտ է և ծայրաստիճան անգրագետ, կամ ինչ-ինչ անձնական խնդիրներից դրդված, գիտակցված կամ անգիտակից եղանակով ծառայում է ապազգային, հակապետական շահերի, կամ գենետիկայի ճշտման կարիք ունի:

Սա բոլորովին էմոցիոնալ գրառում չէ, ոչ էլ ինչ-որ շրջանակների պիտակավորելու նպատակ: Սա զուտ ազգային անվտանգության հարց է: Այս հարցերի լիարժեք պատկերացումից է նաև կախված պետության հավաքական ճակատագիրն ու ժողովրդի ապագան:

Եթե մի երկրի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև պետությունը, որոշիչ պահերին շարունակ տուժում է նույն հասարակության մի քանի խմբերի տգիտության, միամտության, նյութապաշտության, վախկոտության կամ այլ պատճառներով, ապա տվյալ պետությունը նախ և առաջ ունի ազգային անվտանգության լրջագույն ներքին խնդիր:

Հ.Գ.
Ինձ հաճախ ասում են, որ հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կամ զոհվածի ընտանիք են, կամ կորցնելով իրենց հարազատին, հայրենիքը, տունը, ունեցվածքը, ազգային արժանապատվությունը` սկսել են խիստ մեղադրել նաև իրենց այն բարեկամներին, ովքեր 2021թ. կրկին Նիկոլ են ընտրել»։

Նմանատիպ նյութեր