1009 դիտում
16:14 09-01-2024
«Հայաստանում դեսպանատներ, միջազգային կառույցներ, ընդդիմադիր ողջ դաշտ, որ մինչեւ հիմա լռել եք, այսօրվանից պետք է աղմուկ բարձրացնեք»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու մասին
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին եւս երեք ամիս կալանքի տակ պահելու մասին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի երեկ կայացրած որոշմանը՝ ահազանգ հնչեցրեց միջազգային բոլոր կառույցներին։
«Նորից ահազանգում եմ միջազգային կառույցներին, որ հետո չասեն, բա ինչու չէիք տեղեկացրել։ Խնդիր է դրված ցանկացած գնով, եթե անգամ այդ գինն արժենալու է Արմեն Աշոտյանի կյանքը, լռեցնել Արմենին, որովհետեւ նիկոլական ռեժիմը Արմենին չի կարող գնել, չի կարող կոտրել, Արմենին չի կարող սարքել գրպանային , ինչպես սարքել է բազմաթիվ ընդդիմադիրների։ Հիմա ես ահազանգ եմ հնչեցնում․Արմեն Աշոտյանի կյանքը վտանգի տակ է։ Իմ այս ահազանգը ուղղում եմ նաեւ միջազգային կառույցներին։ Երբ ես միջազգային իմ գործընկերների հետ խոսում եմ մեր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մասով, ասում են, բա ինչի՞ ժամանակին չեք ահազանգել։ Հիմա ահազանգում եմ։ Այս ռեժիմը որոշել է սպանել Արմեն Աշոտյանին, որովհետեւ խայտառակ դատական ֆարսի, որին ես ամեն դատական նիստին ականատես էի լինում, ապոգեյը երեկվա դատական նիստն էր։ Նիստը նախագահողը, որ էլ չգիտեր ինչ աներ, որպես կանոնակարգի խախտում Արմեն Աշոտյանին ասում էր․ «Դուք իմ ուղղությամբ չեք նայում», «Դահլիճում ինչ-որ մեկի ծամոնի ճտտոցը լսեցի»։ Կամ, երբ տուժող ճանաչված Գալինա Հարությունյանը ասում է, որ ինքը տուժող չէ, հրաժարվում է տուժող լինելուց։ Երբ որ իբր գաղտնալսման պերսոնաժ վկաներին Արմենը հստակ ասում է․ «Ինչ ասեմ։ Գնացեք, իմ դեմ ցուցմունք տվեք, գնացեք, իմ անունը տվեք»։
Այսինքն, նա ոչ միայն չի ուղղորդել, չի ազդել վկաների վրա, այլ ասել է․ «Եթե ձեր մերձավորներին փրկելու համար պետք է, որ իմ դեմ ցուցմունք տաք, գնացեք եւ իմ դեմ ցուցմունք տվեք։ Ավելին, ես խոստանում եմ, որ դատարանում չեմ ասի, որ դուք կեղծ ցուցմունք եք տվել եւ դատարանում կլռեմ»։ Ու այսքանից հետո նիստը նախագահողը անամոթաբար հայտարարում է, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու ռիսկերը մնում են ուժի մեջ եւ երեք ամսով երկարաձգում է Արմենի խափանման միջոցը։ Այսինքն, մինչեւ ապրիլի 13-ը ։
Հիմա ասում եմ, դեսպանատներ, միջազգային կառույցներ, ընդդիմադիր ողջ դաշտ, որ մինչեւ հիմա լռել եք, այսօրվանից պետք է աղմուկ բարձրացնեք Ես, որպես ՀԿ նախագահ, կրկին եւ մշտապես, երեկ եւս հերթական անգամ արդեն ահազանգել եմ միջազգային բոլոր կառույցներին, որ այս ռեժիմը որոշել է սպանել իր ամենաարմատական, ամենաուժեղ, ամենաչկոտրվող ընդդիմախոսներից մեկին»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
17:00 12-08-2023
Աշոտյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդության քննությունը հետաձգվեց
2542 դիտում
09:33 27-05-2016
Ջնդի Ամարյանի կալանքը երկարացնելու համար դիմել են դատարան. «Իրավունք»
1201 դիտում
14:58 12-08-2023
Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը. ՈւՂԻՂ․ news.am
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
967 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար