33613 դիտում
13:34 08-01-2024
Կոտայքի մարզում Opel-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի գլխավոր փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված անցման հատվածում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայիք մարզի գումարտակ, որտեղից ժամանել է գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը:
Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը և ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ մինչ նրանց գալը առաջացել էր խցանում:
Վրաերթի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները, ովքեր անցել են հետիոտնի համար նախատեսված անցման վայրով, տատ ու թոռ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)