Թող այս տարին հաջողակ լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի․ Արարատ Միրզոյան
                        Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր X միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«2023 թվականը ծանր տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, և ամբողջ աշխարհի ժողովուրդների համար՝ հաշվի առնելով հակամարտությունները, աննախադեպ մարտահրավերները՝ չնայած դրանք կանխելու ջանքերին։ Թող 2024 թվականը մեր ընտանիքների համար լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի։ Թող այս տարի հաջողակ լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- գրել է Արարատ Միրզոյանը։