211652_close_icon
views-count1363 դիտում article-date 22:36 28-12-2023

Մեր նպատակը պետք է լինի այն, որ հայերը կարողանան ապրել Արցախում. Գագիկ Ծառուկյան. tert.am

Այսօր մեր կյանքը բաց վերք է, մենք կորցրել ենք Արցախը, ունենք 100,000-ից ավել փախստականներ, Բաքվի բերդերում ունենք հայրենակիցներ: Այս բոլորը տեսնելով մենք այսօր ամփոփելու բան չունենք:

Այս մասին այսօր ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «ՊրեսԿենտրոն» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում, գրում է tert.am-ը։

«Այսօրվա կարգավիճակը շատ բարդ է, ցանկացած պահի կարող է կարգավիճակ փոխվել: Այս Ամանորին պետք է Աստծուց խնդրենք, որ մեզնից երես չթեքի»,- ասել է նա:

Ըստ նրա մեկ տարվա կտրվածքով հիմնական մեր նպատակները պետք է լինեն այն, որ մենք կարողանանք թուլացնել լարվածությունը սահմաններում, բացառենք նոր պատերազմը:

«Մեր մյուս նպատակը պետք է լինի, որ մեր հայերը կարողանան Արցախում ապրել: Եվ մենք Հայաստանում պետք է կարողանանք կազմակերպել Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքը: Սա է լինելու մեր առաջիկա նպատակները»,- ասել է նա:

Նա նշում է, որ մեզ պետք է հաշտություն, համերաշխություն, ծանր պայմաններում իրար կողքի կանգնած, ուս ուսի տալով հասնենք հաջողության:

«Եթե հաշտության ու համերաշխության համար անհրաժեշտ լինի, որ կուսակցությունները վերանան, ուրեմն պետք է վերանան, որովհետև մենք պետություն ենք կորցնում»,- նշեց Ծառուկյանը:

Նմանատիպ նյութեր