Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը սեփական միջոցներով ջեռուցման կաթսա է նվիրել արցախյան պատերազմի զինհաշմանդամներից մեկին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«Օրերս արցախյան պատերազմի զինհաշմանդամներից մեկը դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, ներկայացրել էր իր ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը և խնդրել՝ իր բնակարանում առկա ջեռուցման համակարգն օգտագործելու համար աջակցել, որպեսզի ջեռուցման կաթսա ձեռք բերվի։
Ռոմիկ Մխիթարյանը կարճ ժամանակահատվածում, սեփական միջոցներով, լուծում տվեց բնակչի խնդրանքին և ջեռուցման կաթսան հասավ հասցեատիրոջը։ Եվս մեկ անապահով ընտանիք կվայելի տաք ձմեռ»։։