Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ։
Azatutyun.am-ի փոխանցմամբ, զրույցի ընթացքում Հասանովը ցավակցական խոսքեր է հայտնել Գյուլերին դեկտեմբերի 22-23-ը Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով թուրքական զինված ուժերի կորուստների կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։