48345 դիտում
17:04 23-12-2023
Երևանում օրերի ընթացքում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի վճարային տերմինալները. հափշտակել են 25 միլիոն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում վերջին օրերին անհայտ անձը, դեռևս չպարզված եղանակով, օգտագործելով Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալները, կարողացել է այդ տերմինալներից հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ անձը օրերի ընթացքում տերմինալից հափշտակել է 25 միլիոն դրամ:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե:
Նախաքննության շահերից ելնելով՝ նշված ՍՊԸ-ի անունը այս պահին չենք հայտնում, սակայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն այդ ՍՊԸ-ի անվտանգության պատասխանատուներից մեկը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
69616 դիտում
10:20 14-06-2018
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ