211652_close_icon
views-count44575 դիտում article-date 09:46 22-12-2023

Ավտովթար՝ Տավուշի մարզում. Mercedes-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ամենաբարձր աստիճանի խմած վարորդն ու ուղևորը չկարողացան ՊԾ Տավուշի գումարտակի պարեկներին մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Mercedes Viano մակնիշի ավտմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել ճանապարհամերձ հատվածում:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու տեղում իրականացրել են հերթապահություն:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ: 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտակ Շահինյանն ու Ժորա Զանդյանը:
 
Տեղում պարեկներին է ներկայացել Տավուշի մարզի բնակիչ Սոս Մարտիրոսյանը և հայտնել, որ վարորդը ինքն է եղել, սակայն րոպեների ընթացքում պարեկները պարզեցին, որ նրա հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, ու վարորդը եղել է ոչ թե նա, այլ Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Մարտիրոսյանը: 

Վերջինս տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:  

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր