211652_close_icon
views-count964 դիտում article-date 19:33 21-12-2023

Տեղի է ունեցել սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների քննարկում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ներքին գործերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելուՍևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։

Վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները նախարարին են զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Նախարարին են ներկայացվել թվային տվյալներ առգրավված ձկան և որսագործիքների քանակի վերաբերյալ։

Քննարկվել են վերջին օրերին գրանցված միջադեպերը։ Նախարարը իր երախտագիտությունն է հայտնել վերահսկողական միջոցառումների ապահովման գործում ներգրավված մարմինների ներկայացուցիչներին։

Նախարար Սիմիդանը ևս մեկ անգամ շեշտել է, որ սիգ ձկնատեսակի պահպանությունն իրենից պարենային անվտանգության ապահովման խնդիր է ներկայացնում։

«Սա բնապահպանական և անվտանգային լրջագույն խնդրի լուծմանն ուղղված միջոցառում է, որի վերջնանպատակն է ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։ Յուրաքանչյուր անօրինության պետության պատասխանը հստակ է և կլինի շարունակական հստակ»,-նշել է նախարարը։
Վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 20-ը։

Նմանատիպ նյութեր