211652_close_icon
views-count42040 դիտում article-date 10:46 19-12-2023

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհին. բախվել են Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են 61-ամյա Հենրիկ Ա.-ի վարած Nissan մակնիշի և 33-ամյա Հայկ Մ-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Hyundai-ի վարորդ Հայկ Մ.-ն, Nissan-ի ուղևորներ 58-ամյա Շահանդուխտ Ա.-ն և 37-ամյա Հելբերտ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Տարածքը պարեկները սահմանազատել և տեղում իրականացրել են հերթապահություն:
 
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայիք մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ Կոտայքի ճանշինը ժամանակին չի մշակել ճանապարհները, լցրել աղ ու ավազ, և միայն վթարից ժամեր անց են ժամանել դեպքի վայր ու սկսել աղ ու ավազ լցնել ճանապարհին, իսկ ճանշինի աշխատող ներկայացող տղամարդն ասում էր, որ իրենք գիշերը 3-ից ճանապարհն էին մշակում, մինչդեռ հավաքվածները նշում էին, որ նրա ասածը իրականությանը չի համապաստախանում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր