38211 դիտում
10:17 17-12-2023
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Վայքի զորամասի մոտ․ բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել․ այրվածքներ ստացած վիրավորին, ով ավագ պարեկ է, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։
Հարվածի հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին քաղաքացիները ու փրկարարները իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վայք» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով նրան տեղափոխել են Վայքի բժշկական կենտրոն։
Վիրավորը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել ու հիմա Վայքի բժշկական կենտրոնից նրան տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, դասակի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արման Գազարյանն ու Էդգար Գասպարյանը։
Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը ու եթե ճանապարհը սպասարկող ընկերությունը ժամանակին կատարեր աղ ու ավազով մշակման աշխատանքներ, վթարը տեղի չէր ունենա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ․ Հովակիմյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+