211652_close_icon
views-count862 դիտում article-date 19:08 14-12-2023

ՊԵԿ-ի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հրավերով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության եկամուտների գործակալության պատվիրակությունը՝ գործակալության նախագահի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիի գլխավորությամբ։

Հանդիպմանը Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների հարկային մարմինների միջև արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներն առանց սահմանների» (TIWB-Tax Inspectors without borders) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի հաջող իրականացումը։

Պաոլո Վալերիո Բարբանտինին, անդրադառնալով հարկային մարմինների միջև հաստատված գործընկերային հարաբերություններին, ընդգծել է դրանց արդյունավետությունը՝ կարևորելով փորձի և լավագույն լուծումների փոխանակման հնարավորությունները։

Հաշվի առնելով կողմերի՝ հարկային ոլորտում փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով արձանագրվել է նշված շրջանակում հետագա աշխատանքների իրականացումը։

Նմանատիպ նյութեր