1072 դիտում
18:48 13-12-2023
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Այս մասին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց նաև Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Նրանք առանձնակի ուշադրությամբ լսեցին էստոնացի միսիոներուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեության մասին:
Վերջում շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1009 դիտում
19:04 12-12-2023
Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
970 դիտում
21:37 18-09-2023
Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ
958 դիտում
18:41 16-10-2023
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ
Այս բաժնից
952 դիտում
20:21 05-02-2025
ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է
724 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել
880 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները