211652_close_icon
views-count754 դիտում article-date 19:52 12-12-2023

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած  խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները և լավարկել հայեցակարգի նախագիծը համակարգի հաջող ներդրման նպատակով:

Նմանատիպ նյութեր