25778 դիտում
15:57 10-12-2023
Խոշոր հրդեհ՝ Ծաղկաձորում հայտնի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից, կրակի տարածման դեմ պայքարում են հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում Ծաղկունյաց հրապարակում 9/1 հասցեում գործող «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդանի թիվ 44 և թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարում էին ռեստորանի աշխատակիցները և քաղաքացիները։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Պարեկների մի մասը սահմանազատել է տարածքը, մի մասն էլ հրշեջների հետ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։
Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը։
Այս պահին աշխատանքները շարունակվում են։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)