211652_close_icon
views-count985 դիտում article-date 22:51 06-12-2023

Հայաստանը կշարունակի ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին․ պաշտպանության փոխնախարար

Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աքրայում (Գանա) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը (UN Peacekeeping Ministerial), որը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ՝ միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների նպատակով:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել՝ հաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին:

Միջոցառման շրջանակներում Արման Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ծրագրերի և գործողությունների գծով փոխտեղակալ Ռեյչլ Շիլլերի և «Գլոբալ խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Ջենիֆեր Փուլիամի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ կարճատև հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Նմանատիպ նյութեր