919 դիտում
15:54 05-12-2023
Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը ատեստավորման գործընթացին
Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։
Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։
ՊՆ-ն հայտնում է, որ քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Սպաները հանձնել են քննություններ` ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը սույն գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները մարտական պատրաստության իրենց աստիճանով պետք է դրական օրինակ ծառայեն ենթականերին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նախորդ շաբաթ անցկացված ատեստավորման ժամանակ աչքի են ընկել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի առաջին ենթախմբում ներգրավված զինվորականները։
Դեկտեմբերի 5-ին էլ ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի երկրորդ՝ կրակային պատրաստության ստուգարքը։
Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով վստահություն է հայտնել, որ ատեստավորվող սպաները դիպուկ կխոցեն նշանակված թիրախները՝ լավագույնս ցուցադրելով կրակային պատրաստության իրենց հմտությունները։
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է. առջևում շարային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։

Նմանատիպ նյութեր
967 դիտում
10:13 11-12-2023
Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացին
1210 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
Այս բաժնից
943 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1000 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
688 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը