38522 դիտում
19:07 02-12-2023
Վանաձորցիներն ասում էին՝ լսելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, վստահ ենք, որ կին պարեկների թիվը կավելանա, ովքեր կառաջնորդվեն «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» կարգախոսով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը այցելեցին Լոռու մարզ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այցելությունը կապված էր «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման հերթական միջոցառման հետ։
Միջոցառման մեկնարկը տրվեց Վանաձորից, որի ժամանակ ելույթով հանդես եկան ՆԳ նախարար Վ․ Ղազարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Երաժշտական կատարմամբ հանդես եկավ ՆԳ նախարարության նվագախումբը։
Միջոցառման ավարտին ՆԳ նախարար Վ․ Ղազարյանը հանդիպեց վանաձորցիների հետ, ներկայացրեց «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման միջոցառման նպատակները։
Վանաձորցիների հետ զրույցներ ունեցան նաև Ա․ Հովհաննիսյանն ու Ա․ Սարգսյանը։
Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում վանաձորցիներն ասում էին. «Ուզում ենք առաջին հերթին մեր շնորհակալանքի խոսքն ուղղել ՀՀ կառավարութանը, Ներքին գործերի նախարարությանը, ոստիկանությանը, ինչու ոչ, նաև Պարեկային ծառայությանը։ Հենց Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկների սրտացավ ու հոգատար վերաբերմունքը բազմիցս մեր մաշկի վրա ենք զգացել․ քանի կյանքեր են փրկել Վանաձորում պարեկները, դա մենք մեր աչքերով ենք տեսել։ Ու նրանք միայն չեն սահմանափակվում Վանաձորով, գիտենք, որ ողջ մարզում պարեկային ծառայությունն իր չնչին թերություններով մեծ հեղինակություն է վայելում ազգաբնակչության շրջանում։ Հիմա հանգիստ կարող ենք փողոցներում քայլել որպես հետիոտն, էլ առաջվանը չի, երբ փողոցով անցնում էիր, մտածում էիր՝ հեսա մի օրինախախտ ավտոն կքշի վրեդ։ Հիմա նույնիսկ քաղաքում իրենց երկար տարիներ տեր ու տիրական զգացող օրինախախտ վարորդները, կարելի է ասել, դարձի են եկել ու գիտեն, եթե հայտնվեցին պարեկների տեսադաշտում, ապա վե՛րջ, քավոր-սանիկ չեն կարողանալու իրենց փրկեն։ Էս պարեկների խիստ ու լավ ծառայության շնորհիվ է որ Վանաձորում տարիներ շարունակ աջաբսանդալի վերածված երթևեկությունը անցյալ է դարձել։
Ու այս հանդիպումից հետո կարող ենք վստահ ասել, որ Լոռու մարզում շուտով աղջիկ պարեկների թիվը կավելանա, որովհետև վստահ ենք այն «եղիր ուժ մեր երկրի համար» կարգախոսը, որ ընտրել է Ներքին գործերի նախարարությունը, դրան նաև կմիանանք մենք՝ երիտասարդ աղջիններս։ Եթե քաղաքականության մեջ կան ճանաչված կին գործիչներ, ապա վստահ ենք առաջիկայում, այդ թվում՝ լոռեցի երիտասարդ աղջիկների շնորհիվ, կավելանա կին պարեկների թիվը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 704+
704+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)