211652_close_icon
views-count1189 դիտում article-date 23:46 01-12-2023

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով

 Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 20 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 33 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 107 միլիոն 440 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով  Սեւանա լճից Հրազդանի հունով  բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
 

Նմանատիպ նյութեր