1297 դիտում
15:07 01-12-2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար Մոսկվայից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի «Սրտից սիրտ» ակցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար հավաքագրված մարդասիրական օգնությունը Մոսկվայից ուղարկվել է Հայաստան։
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ աջակցությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի միության կողմից օմբուդսմենին ուղղված դիմումի համաձայն, «Մոլորակ», «Վերածնունդ և հույս» հիմնադրամների և Ժողովրդական ճակատի աջակցությամբ։
«Մարդասիրական օգնությունն այն մարդկանց համար է, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում՝ Լեռնային Ղարաբաղից գալով Գյումրի, Երևան։
Ներառված են անկողնային պարագաներ, ներքնակներ, հիգիենայի պարագաներ երեխաների համար, որոշակի կենցաղային տեխնիկա, պահածոյացված շոգեխաշած միս, բացվող մահճակալներ։ Կարծում եմ՝ այս ամենն օգտակար կլինի», - ասել է Մոսկալկովան։
Բացի այդ, նա հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու ամանորյա միջոցառումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղից երեխաների համար, եթե նրանք գնան Ռուսաստան։
«Որովհետև մարդու իրավունքները և գթասրտության առաքելությունն անքակտելիորեն կապված հասկացություններ են», - հավելել է Մոսկալկովան:

Նմանատիպ նյութեր
1075 դիտում
10:25 23-10-2023
Արգենտինան հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար
Այս բաժնից
1003 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
952 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1393 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի