211652_close_icon
views-count796 դիտում article-date 13:18 29-11-2023

Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լիտվացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Նմանատիպ նյութեր