17485 դիտում
11:21 29-11-2023
Պարեկային ծառայությունում արշավ է սկսվել՝ դիվանագիտական կեղծ համարանիշերով փողոցները չափչփողների դեմ. հերթականը «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տակ իրականացված օպերացիան էր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պետք է Հանրապետությունում չլինի ոչ մի արտոնյալ վարորդ, ով կհամարձակվի կեղծ համարանիշերով երթևեկել:
Պետք է հայտնաբերվեն նաև այն կեղծ համարանիշերով ավտոմեքենաները, որոնք իբրև անձեռնամխելի են՝ կարմիր գույնի՝ դիվանագիտական:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի վրա կարմիր համարանիշները իբրև դիվանագիտական՝ կեղծ են:
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի և նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վլադմիրի Դերձյանի գլխավորությամբ պարեկները գործի են անցնում ու քանի որ օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նա գտնվում է փոքր կենտրոնում, պարեկները իրենց տեսադաշտում են պահում փոքր կենտրոնը: Ժամը 17:00-ի սահմաններում Զաքյան փողոցում տեսնում են նշված ավտոմեքենան, որի վարորդը լուսամուտը մի փոքր իջեցրած վարում է, իսկ ավտոմեքենայի միջից լսվում է սիրված ու ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը ու պարեկները կանգնեցնում են վարորդին և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և նրան կեղծ համարանիշներով Hyundai Sonata-ով տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ՝ ժողովրդի կողմից «Աստվածների» անունը ստացած քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Գուրգեն Ղ.-ն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միայն վերջին ժամանակահատվածում պարեկային ծառայությունը այնքան կեղծ համարանիշեր է հայտնաբերել, որ դրանցով կարելի է մի ամբողջ ավտոտեխսպասարկման կետի պատեր փակել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
16009 դիտում
21:18 11-04-2019
Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8373 դիտում
14:17 17-02-2017
Մեր դեմ և անձամբ իմ դեմ արշավ է սկսվել ու մեր կողմից լինելու են պլանավորված հակահարվածներ. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
9675 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին