211652_close_icon
views-count925 դիտում article-date 17:30 25-11-2023

ՀՀ-ն ու Սաուդիան Արաբիան առաջնորդվելու են խաղաղության ապահովմամբ, կամրապնդվեն քաղաքական կապերը. ԱԳՆ խոսնակ

Երկու երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ՝ առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու, միջազգային անվտանգության և խաղաղության ապահովմանն աջակցելու ձգտումով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությանը․

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթն արձանագրում է երկու երկրների ցանկությունը՝ «ամրապնդելու արդյունավետ համագործակցության կապերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, զարգացման, առևտրի և մշակույթի ոլորտներում՝ տարբեր բնագավառներում ջերմ հարաբերությունների հաստատման երկուստեք ձգտումներն իրականացնելու նպատակով»»,- նշել է խոսնակը։

Նմանատիպ նյութեր