961 դիտում
12:08 23-11-2023
Շուռնուխում եւ Որոտանում իրենց տները կորցրած բնակիչները եւս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները
Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչները, որոնց անշարժ գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւս 5 ամիս (օգոստոսից դեկտեմբեր) սոցիալական օգնություն կստանան: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիս ամիսը՝ ներառյալ այդ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։
Այժմ ամենամսյա դրամական օգնության տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև2023-ի դեկտեմբեր:
Սյունիքի մարզպետարանի տվյալների համաձայն, աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ:
Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված 38 անձի համար հինգ ամիսներին դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,92 մլն դրամ (38 x 5 x 68000=12,920.0 հազար դրամ):
Միաժամանակ առաջացել է անհրաժեշտություն ավելացնելու «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցները 1,600.0 հազար դրամով: Ավելացումը պայմանավորված է նվազագույն աշխատավարձի ավելացմամբ:

Նմանատիպ նյութեր
1129 դիտում
12:25 02-03-2023
Շուռնուխում և Որոտանում տները կորցրած քաղաքացիները եւս 8 ամիս կշարունակեն ստանալ ամսական 68 հազար դրամները
715 դիտում
11:25 05-09-2024
23 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները
1012 դիտում
12:56 03-10-2024
23 անհետ կորած զինծառայողների հարազատները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին