1255 դիտում
22:25 22-11-2023
Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին
Առողջահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին:
Նա ընդգծել է բուժանձնակազմի անձնվեր ու ծանրաբեռնված աշխատանքը` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու ժամանակ` բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելով:
«Այդ դժվարին օրերին ձեզ վրա վերցրեցիք ոչ միայն բուժելու, այլև վիրավորներին ու նրանց հարազատներին ապրումակցելու, հոգեբան ու ընկեր լինելու, իրենց հետ այդ ծանր ընթացքով անցնելու ճանապարհը: Ծառայությունը, որը դուք եք իրականացնում, հնարավոր չէ չափել ոչ մի շնորհակալագրով»,-նշել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը ներկաներին մաղթել է ուժ, համբերություն, դեռևս բուժման մեջ գտնվողներին` ապաքինում:

Նմանատիպ նյութեր
1093 դիտում
14:31 26-09-2023
Արցախում պшյթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է
1324 դիտում
18:30 28-09-2023
ՄԻՊ-ը այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»