1090 դիտում
18:54 21-11-2023
Միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման աշխատանքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված երկրորդ քննարկումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին արձագանքելու նպատակով Կառավարության իրականացրած հրատապ միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:
Ըստ աղբյուրի՝ ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանին՝ մանրամասն անդրադարձ կատարելով Փախստականների արձագանքման ծրագրի ընթացիկ ցուցանիշներին:
«Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքների ուղղությամբ շարունակական փոխգործակցության կարևորությունը: Մասնավորապես՝ ներկաները մտքեր են փոխանակել բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և բնակարանային կարիքների հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների և համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, փոխվարչապետը բաձր է գնահատել մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների պատրաստակամությունը՝ շարունակելու Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը՝ բռի տեղահանված անձանց միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1447 դիտում
12:50 27-09-2023
ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար
1232 դիտում
21:48 01-09-2022
ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում
Այս բաժնից
943 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
862 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1102 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն