1444 դիտում
22:19 20-11-2023
«Այդ կինը ադեկվատ չէր, մեզ ասում էր՝ սադիստներ եք, հինգ հազար թուրքական լիրա են ձեզ տվել, եկել, ծառերը կտրում եք, որ թուրքերի համար տեղ բացեք»․ ՀՈԱԿ-ի տնօրենը՝ Զարուհի Փոստանջյանի մասին․ aravot.am
«Այդ կնոջ պահվածքն ադեկվատ չէր»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ «Մերգելյան» այգում Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի եւ ՀՈԱԿ-ի աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին։
Օրերս Փոստանջյանը լուսանկարներ եւ տեսանյութ էր հրապարակել եւ ահազանգել, որ «Մերգելյան» այգում ՀՈԱԿ-ի աշխատակիցները կանաչ ծառեր են հատում։
Փոստանջյանը նաեւ իրավապահներին հաղորդում է ներկայացրել, թե տվյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ու տնօրենը իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքից վերցրել բջջային հեռախոսը եւ կանաչ ծառեր հատել։
Այս առնչությամբ Արմեն Բեգոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն են ոստիկաններ կանչել Փոստանջյանին այդ տարածքից հեռացնելու համար․ «Այդ տիկինը իմ եւ աշխատակիցների հասցեին ասում էր՝ թուրքեր եք, սադիստներ եք, գազաններ, հինգ հազար դրամանոց թուրքի ճտեր եք, հինգ հազար թուրքական լիրա են ձեզ տվել, դրա համար եկել եք ծառերը կտրում եք, որ թուրքերի համար տեղ բացեք։ Շատ վիրավորական բաներ էր ասում։ Այսպիսի անադեկվատ արտահայտություններ էր անում։ Իրեն ոչ ոք չի նեղացրել։ Ես պահանջել եմ թեկուզեւ իր անվտանգության համար տարածքը լքի, որովհետեւ ծառերի էին հատվում, էտվում, կարող էր ընկներ իր վրա։ Նա չէր ենթարկվում»։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3184 դիտում
16:17 27-10-2019
Ա.Ղազինյան. «Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, որը սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր»
Այս բաժնից
1165 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ