Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է Sputnik-Georgia-ն, այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Սահմանափակումները մտցվել են ձնահոսքի վտանգի պատճառով ։ Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է: Իսկ «Կազբեգի» - «Վերին Լարս»-ը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի այսօրվա դրությամբ գործող միակ անցակետն է։