1084 դիտում
13:30 18-11-2023
Զորավիգ ենք Երուսաղեմի հայության և պատրիարքության հազարամյա իրավունքների պաշտպանությանը. Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Հայ դատի կենտրոնական խորհուրը զորավիգ կլինի Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները։ Ինչպես հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
«Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը մտել է նոր փուլ, ինչը Երուսաղեմի Հայոց պատրիարքության բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիքն» է պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։
Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է, որ իր ողջ կարողականությամբ և գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրավունքները։
Հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։
Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
10:10 14-04-2024
Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանհգիստ է. զոհեր եւ վիրավորներ չկան. Երուսաղեմի հայ հոգեւորական
1739 դիտում
13:20 30-01-2021
Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարքն առաջին այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
Այս բաժնից
868 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
616 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1057 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին