211652_close_icon
views-count751 դիտում article-date 14:26 14-11-2023

ՀԱՊԿ-ը տեսախցիկ չէ, որ աշխատի, կամ չաշխատի. նիստին Փաշինյանի չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան

ՀԱՊԿ-ը տեսախցիկ չէ, որ աշխատի, կամ չաշխատի, այն բարդ ռազմաքաղաքական միավորում է և այնպես չէ, որ ասես՝ աշխատում է, կամ չի աշխատում։

Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ի՞նչ կա զարմանալու, որ ՀԱՊԿ նիստին Փաշինյանը չի մասնակցում, մեր դիրքորոշումն ենք արտահայտել։ Ձեր ասածն այն էր, օրինակ, տվյալ կառույցի մի քանի նիստին չես մասնակցում, պետք է դուրս գաս այդ կառույցից։ Դա՞ է ձեր տրամաբանությունը։ Այն խնդիրները, որոնք մենք մատնանշել ենք այդ կառույցի հետ կապված, ենթադրում է այս վարքագիծը։ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները միայն մերը չեն, մենք բարձրաձայնել ենք կառույցի հետ կապված խնդիրները»,- ասաց նա։

Ի դեպ, իշխանական պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն մեզ համար անվտանգային կարևոր կոմպոնենտ է, որի ընդլայնումը անհրաժեշտ է։

Ըստ Եղոյանի՝ ՀՀ-ն ապագայում միգուցե ծրագի ԵՄ թեկնածության համար դիմել։

Հիշեցնենք, որ Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն իր որոշմանը:

Նմանատիպ նյութեր