Ինեկոբանկն աստիճանաբար ընդհատակ է անցնում, քանզի վերջինիս աշխատակիցներն անհետանալու սովորություն ունեն․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինեկոբանկն (Inecobank CJSC) աստիճանաբար ընդհատակ է անցնում, քանզի վերջինիս աշխատակիցներն անհետանալու սովորություն ունեն:
Վերջերս մի դեպքի մասին գրեցի:
Ուրեմն, Ինեկոբանկը SMS-ով կամ ժամանակակից կապի որևէ միջոցով կենսաթոշակառուին չէր հիշեցրել վերջինիս բանկ այցելելու «պարտականության» մասին: Կենսաթոշակառուն մոռացել էր, բանկ չէր այցելել, բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն էր դիմել, վերջինս կենսաթոշակառուի կենսաթոշակը չէր վճարել, այն մեկ ամսով մնացել է պետական գանձապետարանում, իսկ կենսաթոշակառուն` առանց գումարի:
Գրառումից մի քանի օր անց, ուշ գիշերով, իբր` «խնդիրը լուծելու համար», ինձ հետ կապվեց «Inecobank CJSC» անվանմամբ ֆեյսբուքյան օգտատերը: Գիշերային «այցելուն» խնդիրը չլուծեց և անհետացավ:
Մի քանի գիշեր անց` ցերեկը, ինձ զանգահարեց Ինեկոբանկի աշխատակից Խաչիյան Ալինան, ասաց, որ պետք է «լուծում առաջարկի» և անհետացավ:
Անցավ 2 օր և նույնքան գիշեր: Ինձ հետ կապվեց Ինեկոբանկի «Կասկադ» մասնաճյուղի կառավարիչ Անին և «խնդրի լուծման առաջարկ ներկայացնելու համար» 1-2 աշխատանքային օր խնդրեց: Անցավ 2 աշխատանքային և 4 օրացուցային օր: Կառավարիչ Անին ևս անհետացավ:
Սպասում եմ Ինեկոբանկի մնացած աշխատակիցներին: Այսպիսի տեմպով բանկի բոլոր աշխատակիցները կանհետանան և Ինեկոբանկը կփակվի:
Ամեն:
ՀԳ. Հետաքրքիրն այն է, որ Ինեկոբանկի անհետացած և առայժմ առկա աշխատակիցներն արագ տեմպով համալրում են հետևորդներիս շարքերը: Այսպես շարունակվելու դեպքում, ես էլ Ինեկոբանկ կբացեմ: Կրկին` ամեն»: