211652_close_icon
views-count937 դիտում article-date 19:48 12-11-2023

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։
 
Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ:
 
ԱԳՆ-ից հիշեցնում են՝ ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանը»։

Նմանատիպ նյութեր