211652_close_icon
views-count1006 դիտում article-date 10:32 12-11-2023

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Լիլիթ Մակունցը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները

Ս.թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր