211652_close_icon
views-count853 դիտում article-date 17:41 11-11-2023

Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակինՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ոգեկոչել է 1918 թվականի զինադադարը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Նոյեմբերի 11-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ոգեկոչել է 1918 թվականի զինադադարը և հարգանքի տուրք մատուցեց երեկ և այսօր Ֆրանսիայի համար զոհված մեր զինվորների հիշատակին»,- ասվում է դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ 

Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի համար զոհված Արևելյան լեգեոնի հայ մարտիկների հիշատակին իրենց նվիրված հուշահամալիրում։

Նմանատիպ նյութեր