50789 դիտում
10:38 11-11-2023
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ. դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Երանոսյանը և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Արեշ 4-րդ փողոցի 18 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 24-ամյա Գոռ Ս.-ի, 50-ամյա Եղիշե Ս.-ի և 28-ամյա Սարո Գ.-ի միջև, որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի, որից հետո Գոռ Ս.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչից հետո կռվի մասնակիցները դիմել են փախուստի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+