97584 դիտում
20:37 09-11-2023
Մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» 4-րդ գյուղում. հնչել են կրակոցներ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ. բնակիչներն ասում էին՝ «ոստիկանները մի քիչ ուշանային, դիեր էին հավաքելու». ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Հարություն Դանիելյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աննա Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ և հանցագործության բացահայտման համար կարևոր իրեր: Հայտնաբերվել է նաև BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է:
Տեղում պարզվել է, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմությունն ա պատճառը եղել: Իրար տվել են, ապա վնասել ավտոմեքենաներ, իսկ «Յաշիկ»-ի միջից մեկը ավտոմատով կրակոցներ արձակեց, մի հոգու տարան հիվանդանոց: Ճիշտն ասած չգիտենք ծեծվելու հետևանքով ա վիրավորվել, թե կրակոցի, բայց եթե ոստիկանները մի քիչ ուշանային, կարող ա սպանություններ լիներ ու դիակներ հավաքեին: Մի քանիսն էլ ծլկեցին, բայց դե ինչքան պետք է փախեփախ մնան, ժամերի կամ օրերի ընթացքում ոստիկանները կբռնեն»:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ մասնակիցների մասին չենք հրապարակում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)