211652_close_icon
views-count51597 դիտում article-date 17:27 03-11-2023

Ավտովթար՝ Գյումրիում. դատարանի դիմաց բախվել են Ford-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 6 վիրավոր. օպերատիվ են գործել Գյումրու շտապօգնության բժիշկներն ու Շիրակի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մկրտիչ Դավթյանի վարած Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ГАЗель-ն ու 27-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗель-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 60-ամյա Զարուհի Մուրադյանը, 68-ամյա Ալվարդ Թովմասյանը, 58-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 20-ամյա Մկրտիչ Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Գյումրու  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են և հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացրել են նույն վաշտի պարեկներ Կարեն Չոմոյանն ու Հովհաննես Աբրահամյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով ГАЗель-ը սպասարկում  է թիվ 25/5 երթուղին իսկ վիրավորներից մեկն էլ ՀՀ ՊՆ ծառայող է: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր