130355 դիտում
10:40 29-10-2023
Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Toyota Camry-ն. վերջինում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ. 3 վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկները ծառայողական ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ջումայանի վարած Ford Transit և Երևանի բնակիչ 20-ամյա Յանեկ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յ․ Ղազարյանը դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Toyota-ի մյուս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ․ Առուշանյանը, Ford Transit-ի վարորդ Հ. Ջումայանը և Ford Transit-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Ն․ Ջումայանը ստացել են մարմնական վնասվածքներ, տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների կողմից, ապա պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:
Բախման հետևանքով Toyota-ն բռնկվել է:
Դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Վարոսյանն ու Ամուր Գալստյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հերմինե Գասպարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները ավտոքարշակի միջոցով տեղափոխվել են Ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդ Հ. և Ն. Ջումայանները հարազատ եղբայրներ են, վերջինս էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավորներից Հ. Առուշանյանը աշխատում է «Մաստեր բրոկ» ՍՊԸ-ում, որպես բրոկեր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35777 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց